ՄԱԿ․ Եմենում մարտերից ավելի քան 350 հազար մարդ է տեղահանվել
Աշխարհ
ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը հայտնել է, որ օգոստոսից Եմենում մարտերի պատճառով իրենց տները լքել է ավելի քան 350 հազար մարդ։
Վերջին մեկ շաբաթում տեղահանվել է ավելի քան 18 հազար բնակիչ, իսկ տեղահանվածների գրեթե երկու երրորդը հեռացել է Թաիզ նահանգի շրջաններից։ ՄԱԿ-ի և գործընկեր կառույցների աջակցությունն արդեն հասել է շուրջ 280 հազար տեղահանվածի։
Կազմակերպությունը կողմերին կոչ է արել ապահովել անվտանգ ու անխափան մարդասիրական մուտք և պաշտպանել քաղաքացիական բնակչությանը։ Եմենում հութիների և կառավարական ուժերի բախումները շարունակվում են, իսկ օգնության հասանելիությունը սահմանափակված է։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի