Թրամփը խոստանում է շուտ ավարտել Իրանի հետ պատերազմը, բայց չի բացահայտում՝ ինչպես
Աշխարհ
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է մոտ ժամանակներս ավարտել Իրանի հետ հակամարտությունը։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը շարունակում են շփումները, իսկ իրանական կողմը, ըստ նրա, ցանկանում է համաձայնության հասնել։ Միաժամանակ Թրամփը պահանջում է երկարաժամկետ պայմանավորվածություն, որը կպահպանվի նաև Միացյալ Նահանգներում իշխանության փոփոխության դեպքում։
Նա պնդել է, թե Իրանի ռազմածովային, ռազմաօդային և հակաօդային ներուժը խիստ թուլացել է։
Ամերիկացի նախագահն ասել է, որ հակամարտությունը կավարտի «այսպես թե այնպես», սակայն չի նշել կոնկրետ ժամկետ կամ այն միջոցը, որով պատրաստվում է հասնել դրան։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանի և Չինաստանի միջնորդության կարիքը չի տեսնում։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը