Կիմ Չեն Ընը ռազմածովային ուժերի զարգացումը առաջնահերթություն է համարել
Աշխարհ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը նոյեմբերի 18-ին այցելել է Կիմ Չեն Սուկի անվան ռազմածովային համալսարան՝ ծանոթանալով ապագա հրամանատարների ուսուցմանը և հատուկ վարժանքներին։
Կորեայի կենտրոնական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նա երկրի ռազմածովային ուժերի զարգացումը համարել է ռազմավարական առաջնահերթություն։
Կիմը շեշտել է ժամանակակից պատերազմի պայմաններում բարձր պատրաստվածությամբ սպաներ և մարտական համակարգերի մասնագետներ ունենալու անհրաժեշտությունը։ Նա ուսումնասիրել է ուսումնական ծրագրերն ու տեխնիկական բազան և հանձնարարել բարելավել ռազմական կրթությունը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը