Թրամփը չի բացառել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի միջուկային ստուգումները
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հնարավոր է համարում փոխադարձ ստուգումները Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների միջուկային զինանոցների կրճատման համաձայնության դեպքում։
Fox News-ի եթերում նա ասել է, որ պատրաստ է դիտարկել երեք երկրներում տեսչական այցերի մեխանիզմ, եթե կողմերը պայմանավորվեն սահմանափակել միջուկային սպառազինությունը։
Միաժամանակ Թրամփը խոստովանել է, որ նման կրճատումը բարդ գործընթաց է, քանի որ պետությունները դժվարությամբ են հրաժարվում արդեն ունեցած զենքից։ Ըստ TASS-ի՝ խոսքը հնարավոր ապագա համաձայնության մասին է, ոչ թե արդեն հաստատված ստուգումների։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը