Սան Ֆրանցիսկոյի փողոցները ջրի տակ են․ խաթարվել է երթևեկությունը
Արտակարգ Պատահար
Ուժեղ անձրևները հեղեղել են Սան Ֆրանցիսկոյի և ծովածոցի շրջանի փողոցները։ Նոյեմբերի 18-ի փոթորիկից հետո փակվել են ճանապարհների ու մայրուղիների հատվածներ, արձանագրվել են տապալված ծառեր և հոսանքազրկումներ։ Տեղական լրատվամիջոցները շարունակել են հետևանքների լուսաբանումը նոյեմբերի 19-ին։
Ջուրը կուտակվել է նաև Միշըն և Փենհենդլ թաղամասերում․ հեղեղատարները չեն հասցրել հեռացնել տեղումները։ ABC7-ի հրապարակած տեսանյութերում երևում են ջրածածկ խաչմերուկներ և կանգնած մեքենաներ։ Waymo ընկերությունը եղանակային պայմանների պատճառով ժամանակավորապես դադարեցրել է ինքնավար տաքսիների ծառայությունը քաղաքում։
Տուժել է նաև հասարակական տրանսպորտի աշխատանքը, իսկ Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանում գրանցվել են չվերթների ուշացումներ։ Քաղաքապետ Դենիել Լուրին բնակիչներին կոչ է արել խուսափել ոչ անհրաժեշտ ուղևորություններից։ Փրկարարները զգուշացրել են հեղեղված ճանապարհների և էլեկտրական մեքենաների մարտկոցների՝ աղաջրի հետ շփման վտանգի մասին։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը