Պայթյուն Թբիլիսիում․ որոնում են 7 մարդու, այդ թվում՝ 3 երեխայի
Արտակարգ Պատահար
Թբիլիսիի Պոնիճալա թաղամասում նոյեմբերի 19-ին բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունից հետո շարունակվում են որոնողական աշխատանքները։ Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլիի հրապարակած տվյալներով՝ որոնվում է յոթ մարդ, որոնցից երեքը փոքրահասակ երեխաներ են։
Փլատակներից դուրս են բերվել և հիվանդանոց տեղափոխվել չորս տուժածներ, այդ թվում՝ մեկ անչափահաս։ Նրանցից մեկի վիճակը ծանր է։ Փրկարարական գործողությունը բարդացել է հենապատի թեքվելու պատճառով․ շենքի առջևի հատվածում աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են փլուզման վտանգի հետևանքով։
Նախարարի նախնական բացատրությամբ՝ պայթյունը կապված է հինգերորդ հարկում գազային ջեռուցիչը գործարկելու փորձի հետ։ Բնակիչները տարհանվել են, իսկ մասնագետները գնահատում են շենքի կայունությունը։ Քաղաքապետարանը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է հյուրանոցներում տեղավորել շենքի բոլոր 90 ընտանիքներին։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի