Նավաբեկություն Սենեգալում․ տասնյակ մարդիկ անհետ կորել են
Արտակարգ Պատահար
Սենեգալի ափերի մոտ Եվրոպա ուղևորվող միգրանտների նավակ է շրջվել, և տասնյակ մարդիկ համարվում են անհետ կորած։ Reuters-ը նոյեմբերի 19-ին հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաք Դակարից հարավ՝ Յենե բնակավայրի մոտ։
Տեղական իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Ադամա Մբենգեի փոխանցմամբ՝ փրկվածներից մեկը պատմել է, որ նավակում մոտ 50 մարդ է եղել։ Ուղևորների ճշգրիտ թիվն առայժմ հաստատված չէ, հետևաբար անհետ կորածների մասին տվյալները ևս նախնական են։
Radio France Internationale-ը, վկայակոչելով տեղական պաշտոնյաներին, հայտնել է առնվազն մեկ հաստատված մահվան մասին։ Որոնումները շարունակվում են։ Դեպքը հերթականն է Արևմտյան Աֆրիկայից դեպի Եվրոպա տանող վտանգավոր ծովային ճանապարհին։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը