Մահաբեր պայթյուն Ինդոնեզիայում․ գործարանը կանգնեցված էր
Արտակարգ Պատահար
Ինդոնեզիայի Կենտրոնական Ճավա նահանգի Չեպու շրջանում նավթավերամշակման ուսումնական համալիրում տեղի ունեցած պայթյունից մեկ աշխատող է մահացել։ Նոյեմբերի 19-ին իշխանությունները հայտնել են, որ նախորդ օրը բռնկված հրդեհը մարվել է, և իրավիճակը վերահսկվում է։
Reuters-ի տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել պահեստարաններից մեկում, երբ ձեռնարկությունը տեխնիկական սպասարկման համար կանգնեցված էր։ Էներգետիկայի և հանքային պաշարների նախարարությունը իրավապահների հետ պարզում է միջադեպի պատճառը։ Զոհվածը կապալառու կազմակերպության աշխատակից էր։
Նախարարությունը նաև հերքել է համացանցում տարածվող որոշ կադրերի առնչությունը այս դեպքին․ դրանք 2020 թվականի Գունդիհի հրդեհից են։ Չեպուի համալիրը ծառայում է նավթագազային ոլորտի մասնագետների պատրաստմանն ու նրանց որակավորման ստուգմանը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը