Կամուրջը փլուզվել է բեռնատարների տակ․ Հնդկաստանում փրկել են վարորդներին
Արտակարգ Պատահար
Հնդկաստանի Փենջաբ նահանգում նոյեմբերի 19-ի վաղ առավոտյան մասամբ փլուզվել է Բհակրա ջրանցքի վրայով անցնող կամուրջը։ Երկու բեռնատարներ մնացել են վնասված մետաղական կառուցվածքի մեջ՝ Փաթիալա–Սանգրուր ճանապարհի վրա։
Վարորդներին հաջողվել է դուրս բերել և տեղափոխել հիվանդանոց։ Զոհերի մասին չի հաղորդվել։ Բեռնատարներից մեկում հրդեհ է բռնկվել, որը հրշեջները մարել են։ Լուսանկարներում երևում են կամրջի ճկված հատվածներն ու դրանց միջև մնացած մեքենաները։
Երթևեկությունը սահմանափակվել է, իսկ իշխանությունները սկսել են վթարի պատճառների ուսումնասիրությունը։ Ջրանցքում ջրի մակարդակը նվազեցվել է՝ ափերն ամրացնելու աշխատանքների համար։ Պատվիրվել է տեխնիկական քննություն, իսկ ճանապարհի վերականգնման նպատակով քննարկվում է ժամանակավոր 60-մետրանոց կամրջի տեղադրումը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը