Հողաշերտը փլվել է շինհրապարակում․ Ստամբուլում աշխատող է զոհվել
Արտակարգ Պատահար
Ստամբուլի Սուլթանբեյլի շրջանում նոյեմբերի 19-ին շինարարական տարածքում հողի փլուզում է տեղի ունեցել։ Հողաշերտի տակ մնացած աշխատողը մահացել է, հաղորդում է Yeni Şafak-ը՝ հղում անելով դեպքի վայրից ստացված տեղեկություններին։
Միջադեպը գրանցվել է տեղական ժամանակով մոտ 10։30-ին՝ Թուրգութ Ռեիս թաղամասի Սեֆա փողոցում։ Ահազանգից հետո տարածք են ուղարկվել հրշեջներ, բուժաշխատողներ և աղետների ու արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության փրկարարներ։ Որոնումներին ներգրավվել է նաև հատուկ վարժեցված շուն։
Որոնողական աշխատանքների ընթացքում աշխատողի մարմինը դուրս է բերվել փլված հողաշերտի տակից։ Թե ինչն է առաջացրել հողի շարժն ու փլուզումը, դեռ հայտնի չէ։ Փրկարարական խմբերը շարունակել են աշխատանքը շինհրապարակում։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը