Գնացքի վթարից հետո դիզելը լցվել է գետը․ ահազանգ Կանադայում
Աշխարհ
Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում գնացքի վթարից հետո Սքինա գետը դիզելային վառելիքով աղտոտվելու վտանգի առաջ է կանգնել։ Նոյեմբերի 19-ի հրապարակումների համաձայն՝ բնիկ համայնքների առաջնորդները պահանջում են դադարեցնել երկաթուղային երթևեկությունը՝ մինչև գծի անվտանգության ստուգումը։
Նախնական վարկածով՝ քարաթափման հետևանքով գծերից դուրս են եկել երկու լոկոմոտիվ և անտառային արտադրանք տեղափոխող հինգ վագոն։ Բեռնարկղերի մի մասը հայտնվել է գետում։ Վիրավորված երկու աշխատակիցներն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից։
Երկաթուղային ընկերությունը հայտնել է արտահոսքը սահմանափակելու և վթարված տեխնիկան հեռացնելու աշխատանքների մասին։ Արտահոսած վառելիքի ծավալը դեռ չի հաստատվել։ Համայնքների մտահոգությունը վերաբերում է նաև գետի սաղմոններին և բնակչության սննդային պաշարներին։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը