Բանգլադեշում հրկիզել են Նոբելյան մրցանակակրի տոհմական տունը
Աշխարհ
Բանգլադեշում անկարգությունների նոր ալիքի ընթացքում հրկիզվել է խաղաղության Նոբելյան մրցանակակիր, նախկին ժամանակավոր ղեկավար Մուհամմադ Յունուսի տոհմական տունը։ Reuters-ի նոյեմբերի 19-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Չաթոգրամ քաղաքում՝ նախորդ գիշեր։
Ոստիկանության նախնական վարկածով՝ դյուրավառ նյութ է նետվել առաջին հարկի չօգտագործվող սենյակ։ Վերին հարկերում բնակվող նրա հարազատներն անվտանգ են։ Հարձակումների պատասխանատուների վերաբերյալ վերջնական եզրակացություն չի ներկայացվել։
Նախկին վարչապետ Շեյխ Հասինայի կողմնակիցների բողոքների ֆոնին արձանագրվել են նաև մեքենաների հրկիզումներ և պայթյուններ։ Ոստիկանության տվյալներով՝ Դաքա–Չաթոգրամ մայրուղում հրկիզված ավտոբուսի ուղևորները փրկվել են։ Յոթ շրջաններում տեղակայվել են սահմանապահ ուժերի 97 դասակներ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը