Թրամփը խոստովանել է՝ ԱՄՆ-ն եկամուտ է ստանում Եվրոպային զենք վաճառելով
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ի հարցազրույցում հայտարարել է, որ Վաշինգտոնը զգալի եկամուտ է ստանում Եվրոպային զենք վաճառելուց, որն այնուհետև կարող է փոխանցվել Ուկրաինային։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը սպառազինությունը տրամադրում է Եվրամիությանը ամբողջական գնով և զեղչեր չի կիրառում։ Թրամփը նշել է, որ եվրոպացիներն իրենք են որոշում՝ ինչպես օգտագործել ձեռք բերված զենքը, սակայն իր համոզմամբ՝ դրա մեծ մասը գնում է Կիև։
TASS-ը փոխանցում է նախագահի խոսքերը։ Հրապարակման մեջ վաճառքների ընդհանուր գումար կամ կոնկրետ պայմանագրերի ցանկ չի ներկայացվում։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը