Հոսանքազրկումներ՝ հինգ մարզում․ Ուկրաինան ավելացնում է ներմուծումը
Աշխարհ
Նոյեմբերի 19-ի առավոտյան ռուսական հարվածներից հետո առանց էլեկտրամատակարարման էին մնացել Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի, Ժիտոմիրի, Զապորոժիեի, Նիկոլաևի և Սումիի մարզերի սպառողների մի մասը։ «Ուկրէներգո»-ի հաղորդմամբ՝ մի շարք շրջաններում կիրառվում են նաև վթարային անջատումներ և արդյունաբերական սպառման սահմանափակումներ։
Էներգետիկ համակարգի դժվարությունների պայմաններում երկիրը մեծացնում է արտաքին մատակարարումները։ DiXi Group-ի՝ նոյեմբերի 18-ին հրապարակած հաշվարկով՝ նոյեմբերի 9–15-ին էլեկտրաէներգիայի ներմուծումն աճել է 27,1%-ով՝ հասնելով 30,1 գիգավատտ-ժամի։ Մատակարարումների գրեթե կեսը եկել է Հունգարիայից։
Նույն շաբաթ Ուկրաինան նաև արտահանել է 39,5 գիգավատտ-ժամ էլեկտրաէներգիա՝ նախորդ շաբաթից 35,7%-ով պակաս։ Հետազոտողների բացատրությամբ՝ առանձին շրջանների հոսանքազրկումներն ու արտահանումը կարող են համընկնել ներքին ցանցի փոխանցման սահմանափակումների պատճառով։ Երեկոյան՝ ժամը 16։00–19։00-ի պիկին, արտահանում չի եղել։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը