ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարին դատապարտել են 10 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմով
Իրավունք
Ռուսաստանի պաշտպանության նախկին առաջին փոխնախարար Ռուսլան Ցալիկովին դատապարտել են 10 տարվա ազատազրկման՝ պատիժը խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում կրելու պայմանով։
Դատարանը նախկին պաշտոնյայի նկատմամբ սահմանել է նաև 500 միլիոն ռուբլու տուգանք՝ ավելի քան 2 միլիարդ դրամ։ Գումարը պետք է վճարվի պետական բյուջե։
Բացի այդ, Ցալիկովին արգելվել է ազատ արձակվելուց հետո 15 տարվա ընթացքում զբաղեցնել պետական ծառայության պաշտոններ։ Ըստ հրապարակման՝ նա զրկվել է նաև պետական պարգևներից։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի