Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կալանավորների փոխանակումը տեղի կունենա օմբուդսմենների մասնակցությամբ
Աշխարհ
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Աբու Դաբիում համաձայնեցված գերիների փոխանակումը տեղի կունենա երկու երկրների օմբուդսմենների մասնակցությամբ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ կողմերը ներկայումս կազմում են փոխանակման ցուցակները։
«Երբ այս համաձայնեցումն ավարտվի, գործընթացը կիրականացվի նաև օմբուդսմենների մասնակցությամբ», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե երբ է տեղի ունենալու գերիների փոխանակումը։
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցություններ են տեղի ունեցել Աբու Դաբիում նոյեմբերի 10-11-ը: Ռուսաստանի նախագահի օգնական և ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտնել է, որ հանդիպման կենտրոնական թեման եվրոպական անվտանգության ճարտարապետությունն էր:
Նա նաև նշել է, որ կողմերը համաձայնության են եկել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների նոր լայնածավալ փոխանակման շուրջ, որի կոնկրետ պայմանները շուտով կհայտարարվեն:


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը