ԱՄՆ-ն ու Վենեսուելան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
Աշխարհ
ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ու Վենեսուելան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագիր։
Այդ մասին նա հայտնել է Կարակասում Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսի հետ հանդիպման ընթացքում։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը մտադիր է ամրապնդել ռազմական գործընկերությունը և ընդլայնել երկկողմ փոխգործակցությունը։
Հեգսեթը շնորհակալություն է հայտնել համաձայնագիրը ստորագրելու հնարավորության համար։ TASS-ի հրապարակումը չի բացահայտում փաստաթղթի բոլոր դրույթներն ու իրականացման ժամանակացույցը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը