ԵՄ-ն կարող է կասեցնել Բրիտանիայի հետ հարաբերությունների վերագործարկումը
Աշխարհ
Եվրոպական միությունը կարող է ժամանակավորապես դադարեցնել Մեծ Բրիտանիայի հետ երկարաժամկետ տնտեսական հարաբերությունների վերագործարկման շուրջ բանակցությունները։
The Guardian-ին եվրոպացի դիվանագետները հայտնել են, որ Բրյուսելը նախ ուզում է հստակ հասկանալ Լոնդոնի մտադրություններն ու պարտավորությունները։ Տարաձայնություններից մեկը Չինաստանից ներմուծվող էլեկտրամոբիլների նկատմամբ հնարավոր միասնական մաքսատուրքերն են։
Բրիտանական կողմը մտահոգված է Պեկինի հնարավոր պատասխան քայլերով։
Նոյեմբերի 20-ի ԵՄ–Բրիտանիա գագաթնաժողովից հետո բանակցային դադարը դիտարկվում է որպես հնարավոր սցենար, ոչ կայացված վերջնական որոշում։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը