Մոլդովան դուրս է եկել ԱՊՀ-ի ևս մեկ համաձայնագրից
Աշխարհ
Մոլդովան որոշել է չեղարկել Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակում 2017 թվականին Սոչիում ստորագրված ևս մեկ արձանագրություն։ Փաստաթուղթը սահմանում էր քրեական գործերով իրեղեն ապացույց հանդիսացող թմրանյութերի, հոգեմետ նյութերի, հրազենի, զինամթերքի և պայթուցիկների փոխանցման կարգը։
TASS-ի հաղորդմամբ՝ համապատասխան որոշումն ընդունել է երկրի խորհրդարանը։
Քիշնևը նախկինում արդեն հրաժարվել էր ԱՊՀ հիմնարար մի շարք պայմանագրերից և շարունակում է մյուս համաձայնագրերի վերանայումը։
Հրապարակման համաձայն՝ կառույցից պաշտոնական դուրս գալը նախատեսվում է 2027 թվականի ապրիլին։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը