Ռուսաստանի նախագահ Պուտին․ Մոսկվան ընդունել է առաջարկները, Կիևն ու Եվրոպան՝ դեռ ոչ
Քաղաքական
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գնահատմամբ՝ Ուկրաինան և նրան աջակցող եվրոպական երկրներն առայժմ պատրաստ չեն ընդունելու պատերազմի ավարտին ուղղված փոխզիջումները։ Այդ մասին նա հայտարարել է Շենժենում կայացած ասուլիսում։
Ռուսաստանի նախագահը պնդել է, որ Միացյալ Նահանգներն արդեն ներկայացրել են փոխզիջումային առաջարկներ, որոնց Մոսկվան համաձայնել է առանց փոփոխությունների, այդ թվում՝ Անքորիջի բանակցությունների ժամանակ։
Ըստ նրա՝ այժմ հարցը Կիևի և եվրոպական կողմի համաձայնությունն է։ Միաժամանակ նա չի բացառել դիրքորոշումների փոփոխությունը և ասել է, որ Ուկրաինայի շուրջ պայմանավորվածությունների համար անհաղթահարելի խոչընդոտներ չի տեսնում։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը