Եվրամիության պայմանը Լոնդոնին․ երկարաժամկետ բանակցությունները կարող են սառեցվել
Աշխարհ
«Գարդիանի» դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ Բրյուսելը նախ ցանկանում է իմանալ, թե Լոնդոնն ինչ հարաբերություններ է ուզում միության հետ։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բրրնհեմը նոյեմբերի 20-ին Բրյուսելում հանդիպելու է եվրոպական ղեկավարների հետ։
Օրակարգում մնում են սննդամթերքի առևտուրը, արտանետումների առևտրի համակարգերի կապակցումը և երիտասարդների ժամանակավոր աշխատանքի հնարավորությունները։ Քննարկվելու են նաև պաշտպանությունը, անվտանգությունն ու անկանոն միգրացիայի դեմ պայքարը։
Վարչապետ Բըրնհեմը Եվրամիությանը վերամիանալը համարում է ապագայի հնարավոր տարբերակներից մեկը։ Նա ընդգծել է, որ նման որոշումը մոտալուտ չէ և պահանջում է ինչպես բրիտանացիների, այնպես էլ եվրոպական կողմի աջակցությունը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը