Խաղաղության միասնական դիրքորոշում․ ի՞նչ է Վաշինգտոնը քննարկելու Կիևի և Եվրոպայի հետ
Քաղաքական
Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները հայտարարել է, որ Բեռլինի խորհրդակցությունների նպատակն Ուկրաինայի և եվրոպական երկրների հետ կայուն խաղաղության հիմնական պայմանների շուրջ միասնական դիրքորոշում մշակելն է։ Նրա խոսքով՝ կողմերը պետք է համատեղ պատրաստեն նաև բազմակողմ բանակցությունների հաջորդ փուլի գործողությունների ծրագիրն ու ձևաչափը։
Քննարկվելու է «Աջակիցների կոալիցիայի» հնարավոր ներդրումը Ուկրաինայի հետպատերազմյան անվտանգության երաշխիքների ապահովման գործում։ Խորհրդակցությունները նախատեսված են Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու, եվրոպական առաջնորդների և Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի մասնակցությամբ։
Նպատակների թվում են եվրոպական կայունության ամրապնդումն ու ապագա հակամարտությունների վտանգի նվազեցումը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը