ԱՄՆ-ի «George Washington» ավիակիրը հեռացել է Պարսից ծոցից
Աշխարհ
ԱՄՆ ռազմածովային ուժերի George Washington ավիակրով գլխավորած հարվածային խումբը հեռացել է Պարսից ծոցի տարածաշրջանից, որտեղ մասնակցում էր Իրանի նկատմամբ ծովային սահմանափակումների ապահովմանը։
TASS-ը, հղում անելով Bloomberg-ի ամերիկյան աղբյուրներին, գրում է, որ նավը, հավանաբար, վերադառնում է Ճապոնիայի Յոկոսուկա նավահանգստում գտնվող մշտական տեղակայման վայր։ Ավիակիրը Մերձավոր Արևելք էր ժամանել օգոստոսին։
Ըստ հրապարակման՝ նրա հեռանալուց հետո տարածաշրջանում շարունակում են գործել ամերիկյան երկու այլ ավիակրային խմբեր՝ George H. W. Bush-ի և Theodore Roosevelt-ի գլխավորությամբ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը