Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինայում իր նպատակներին հասնել խաղաղ ճանապարհով
Աշխարհ
Ռուսաստանը ցանկանում է հասնել իր հատուկ գործողության նպատակներին, ցանկալի է՝ խաղաղ ճանապարհով։ Դրան հասնելու համար Կիևում ինչ-որ մեկը պետք է պատասխանատու որոշումներ կայացնի, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե, մենք ցանկանում ենք հասնել մեր նպատակներին և անմիջապես դադարեցնել։ Մենք նախընտրում ենք, որ այդ նպատակներին հասնենք խաղաղ ճանապարհով։
Բայց որպեսզի դա տեղի ունենա, Կիևում ինչ-որ մեկը պետք է պատասխանատու որոշումներ կայացնի», - լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը կարող է դադարեցնել իր հատուկ գործողությունը Ուկրաինայում։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը