Հարավային Կորեայի միջուկային սուզանավերի ծրագրի շուրջ առաջին միջազգային զեկույցն է հրապարակվել
Աշխարհ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հրապարակել է Հարավային Կորեայի միջուկային շարժիչով սուզանավերի կառուցման ծրագրի վերաբերյալ առաջին զեկույցը։ Սեուլի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ փաստաթղթում դրական է գնահատվել երկրի համագործակցությունը միջազգային վերահսկող մարմնի հետ։
Գործակալությունը նշել է, որ Հարավային Կորեան կատարում է միջուկային նյութերի հաշվառման և վերահսկողության վերաբերյալ միջազգային պարտավորությունները։ Կողմերն արդեն խորհրդակցություններ են սկսել սուզանավերի նախագծի անվտանգության երաշխիքների շուրջ։
Միջուկային շարժիչով ռազմական նավերի կառուցումը հատուկ վերահսկողություն է պահանջում, քանի որ կիրառվող տեխնոլոգիաները կարող են կապված լինել միջուկային նյութերի զգայուն օգտագործման հետ։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի