Թրամփը կրկին քննարկում է Իրանի դեմ հարվածները․ Իսրայելն առաջարկում է նոր ռազմական գործողություն
Աշխարհ
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է քննարկել Իրանի դեմ Իսրայելի հետ նոր ռազմական գործողություն իրականացնելու հնարավորությունը։ Երկու աղբյուրների փոխանցմամբ՝ Սպիտակ տունը Պենտագոնից և հետախուզական կառույցներից գնահատականներ է պահանջել հնարավոր հարվածների հետևանքների վերաբերյալ։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կողմ է չորսից յոթ օր տևողությամբ օդային գործողությանը։ Նրա ուղարկած «Մոսադ» հետախուզական ծառայության ղեկավար Ռոման Գոֆմանը Վաշինգտոնում ներկայացրել է Իրանի քիմիական զենքի ծրագրի վերաբերյալ իսրայելական պնդումները։ Սակայն ամերիկացի որոշ պաշտոնյաներ կասկածի տակ են դնում այդ տվյալների համոզչությունը։
Վաշինգտոնում մտահոգված են նաև, որ նոր հարվածները կարող են առաջացնել իրանական լայնածավալ պատասխան գործողություններ Պարսից ծոցի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի