«Աստված մեզ փրկի նման ընկերներից»․ Տուսկը արձագանքել է Թրամփի՝ Պուտինին ուղղված խոսքերին
Աշխարհ
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հեգնական արձագանք է տվել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իր ընկերը անվանելու հայտարարությանը։ Տուսկը նշել է, որ պետք է զգուշանալ նման ընկերություններից։
Թրամփի և Պուտինի ջերմ շփումը մտահոգություն է առաջացրել եվրոպական քաղաքական շրջանակներում։ Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին նույնպես հարցականի տակ է դրել, թե հնարավոր նոր ճգնաժամի դեպքում Վաշինգտոնն որ կողմին կպաշտպանի։
Եվրոպացի առաջնորդները Բեռլինում ամերիկացի բանագնացների հետ քննարկում են Ուկրաինայի անվտանգության երաշխիքները և Չինաստանում կայացած բանակցությունների արդյունքները։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի