Ռուսաստանը նոր «Կոկոշնիկ» է պատրաստում ուկրաինական անօդաչուների դեմ․ հայտնի են հնարավորությունները
Աշխարհ
Ռուսաստանը նախատեսում է մինչև 2026 թվականի ավարտը շարժական հակաօդային պաշտպանության խմբերին տրամադրել նոր «Կոկոշնիկ» անօդաչու որսիչները։ «Գագարին էլեկտրոնիկայի լաբորատորիայի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Բարաշկովը հայտնել է, որ համակարգի ինտեգրման աշխատանքներն արդեն ընթանում են, սակայն այն դեռ չի կիրառվել այդ ստորաբաժանումների կողմից։
Արտադրողի տվյալներով՝ սարքը կշռում է 1,2 կիլոգրամ, կարող է զարգացնել մինչև 280 կիլոմետր ժամ արագություն և թռչել շուրջ հինգ րոպե։ Այն համալրված է թիրախները հայտնաբերելու և ինքնուրույն ուղեկցելու համակարգով։ Բարաշկովն ընդգծել է, որ նոր միջոցը կարող է պաշտպանել այն օբյեկտները, որոնց ուղղությամբ անօդաչուները թռչում են սովորական հրաձգային զենքի հասանելիությունից բարձր։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի