Ռուսական հարվածներ Ուկրաինայի Շոստկա քաղաքին․ վնասվել են բնակելի շենքեր, ջեռուցումը խափանվել է
Արտակարգ Պատահար
Ռուսական անօդաչուները հարվածներ են հասցրել Ուկրաինայի Սումիի մարզի Շոստկա քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Քաղաքապետ Միկոլա Նոհայի փոխանցմամբ՝ ավերվել են երկու ոչ բնակելի շինություններ, վնասվել՝ չորս բազմաբնակարան շենքեր։ Հարվածներից հետո բռնկված հրդեհը մարել են փրկարարները։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ փրկարարները զննել են տուժած տարածքները և վերացրել կրակի տարածման վտանգը։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան, բժշկական օգնության դիմումներ չեն գրանցվել։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի