Հութիների հարվածից վնասվել է Սաուդյան Արաբիայի ամենաբարձր աշտարակներից մեկը
Արտակարգ Պատահար
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում հրթիռային հարձակման հետևանքով վնասվել է երկրի ինքնիշխան ներդրումային հիմնադրամի գրասենյակները տեղակայող 80-հարկանի աշտարակը։ Վնասվել են շենքի մի քանի հարկերի պատուհաններն ու արտաքին կառուցվածքները։
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտարարել է Իրանի աջակցությունը վայելող Եմենի հութիների կողմից արձակված հրթիռային սպառնալիքին հակազդելու մասին։ Պաշտոնական տեղեկություններով՝ ընկած բեկորները նյութական վնաս են պատճառել։
Ֆինանսական թաղամասի մուտքերը փակվել են, իրականացվել է մարդկանց տարհանում։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի