Կիևում ռուսական հրթիռները վնասել են երեք կամուրջ․ կա երեք զոհ
Աշխարհ
Նոյեմբերի 20-ի գիշերը ռուսական բալիստիկ հրթիռների հարվածից վնասվել են Կիևում Դնեպրի երկու ափերն իրար կապող երեք կամուրջներ։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի առավոտյան տվյալներով՝ մայրաքաղաքում երեք մարդ զոհվել է, մոտ 15-ը՝ վիրավորվել։
Հարվածներից հետո իշխանությունները փակել կամ սահմանափակել են երթևեկությունը Պոդիլսկո-Վոսկրեսենսկի, Դարնիցկի և Հարավային կամուրջներով։ Մոտ երեք միլիոն բնակիչ ունեցող քաղաքում գետի երկու ափերի միջև երթևեկությունը հիմնականում վեց կամրջով է իրականացվում։
Գիշերը բնակիչների մի մասն ապաստանել է մետրոյում։ Հենց այնտեղ է արվել նյութի լուսանկարը։ Նույն գիշերը Խարկիվում անօդաչու թռչող սարքի հարվածից վնասվել է հիվանդանոց․ տեղական իշխանությունները հայտնել են չորս վիրավորի մասին։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը