Թեհրանը հերքել է քիմիական ու կենսաբանական զենքի մասին Թրամփի պնդումը
Աշխարհ
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումը, թե Իրանը կարող է քիմիական կամ կենսաբանական զենք մշակել։ Իր արձագանքը նա հրապարակել է X սոցիալական ցանցում։
Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում ասել էր, որ Վաշինգտոնը նման նշաններ է տեսնում Իրանի միջուկային ծրագրին հասցված վնասից հետո։ Բաղայիի գնահատմամբ՝ ամերիկյան կողմը փոխում է մեղադրանքի առարկան, իսկ հիմնավորումը մնում է նույնը։
Խոսնակը հիշեցրել է 2003 թվականին Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդում ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի ելույթը։ Այն ժամանակ Վաշինգտոնն Իրաք ներխուժելու անհրաժեշտությունը հիմնավորում էր զանգվածային ոչնչացման զենքի մասին տվյալներով, որոնք հետագայում չհաստատվեցին։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը