Ուկրաինայի շուրջ բանակցություններ․ Մերցը նշել է Եվրոպան ներկայացնող հինգ երկրները
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Բեռլինում հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի հետ հաջորդ բանակցություններում Եվրոպայի շահերը կներկայացնեն Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Լեհաստանն ու Իտալիան։ Նա ակնկալում է, որ հանդիպումը կկայանա շուտով։
Մերցի խոսքով՝ բանակցությունները պետք է անցնեն չեզոք վայրում։ Որպես հնարավոր տարբերակ նա նշել է Արաբական Միացյալ Էմիրությունները։ Կանցլերը հանդիպման հստակ ամսաթիվ չի հայտնել։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Բեռլինում հստակեցրել է եվրոպական կողմի կազմը։ Նրա խոսքով՝ հինգ երկրներից բացի՝ բանակցություններում ներկայացված կլինեն նաև Եվրամիությունն ու Հյուսիսատլանտյան դաշինքը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը