Պուտինը ժամանել է Դուշանբե․ օրակարգում Աֆղանստանն ու ռուսական ռազմակայանն են
Համաշխարհային Մամուլ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 20-ին աշխատանքային այցով ժամանել է Տաջիկստան։ Դուշանբեի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։
Այցից առաջ Պուտինը հայտնել էր, որ Ռահմոնին կներկայացնի Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գլխավորած պատվիրակության՝ Աֆղանստան կատարած այցի արդյունքները։ Երկու նախագահները մտադիր են քննարկել նաև Աֆղանստանի հետ հետագա համագործակցության հնարավորությունները։
Օրակարգում են Տաջիկստանում տեղակայված ռուսական ռազմակայանի հետագա գործունեությունն ու անվտանգության հարցերը։ Պուտինը քննարկման թեմաների թվում նշել է նաև երկկողմ առևտուրն ու համատեղ տնտեսական նախագծերը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը