Պենտագոնի հաշվարկով՝ Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ին արժեցել է 48,3 միլիարդ դոլար
Աշխարհ
Նոյեմբերի 13-ի դրությամբ Իրանի դեմ պատերազմի ծախսը Միացյալ Նահանգների համար կազմել է 48,3 միլիարդ դոլար։ Պենտագոնի բյուջետային հարցերով պաշտոնյա Արթուր Միլլերն այս գնահատականը ներկայացրել է Սենատի զինված ուժերի հանձնաժողովի լսումների ժամանակ։
Գումարը ներառում է ռազմական գործողությունների, սպառված զինամթերքի և տեխնիկայի փոխարինման ծախսերը։ Հաշվարկից դուրս է մնացել Մերձավոր Արևելքում իրանական հարվածներից ամերիկյան ռազմակայաններին հասցված վնասը։
Դեմոկրատ սենատոր Ռիչարդ Բլումենթալը խնդրել է նշել նաև այդ վնասի չափը։ Միլլերն ասել է, որ տվյալն իր ձեռքի տակ չունի։ Հանձնաժողովի նախագահ, հանրապետական Ռոջեր Ուիքերը նրան հանձնարարել է հնարավորինս շուտ ներկայացնել գնահատականը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը