Լոնդոնն ու Օսլոն Ուկրաինային երկու պարեկային նավ կտրամադրեն Սև ծովի համար
Աշխարհ
Մեծ Բրիտանիան և Նորվեգիան համատեղ կֆինանսավորեն Ուկրաինայի ռազմածովային ուժերի համար երկու արագընթաց պարեկային նավի կառուցումը։ Վարչապետներ Էնդի Բերնհեմն ու Յոնաս Գահր Ստյորեն ծրագրի մասին հայտարարել են Բեռլինում՝ Ուկրաինային աջակցող երկրների հանդիպմանը։
Նավերը կկառուցվեն բրիտանական նավաշինարաններում՝ եվրոպական մի շարք մատակարարների սարքավորումներով։ Լոնդոնի գնահատմամբ՝ ներդրումը կգերազանցի 100 միլիոն ֆունտ ստեռլինգը։ Երկու երկրները ծախսերը կկիսեն հավասարապես։
Նավերի խնդիրներից է Սև ծովում Ուկրաինայի առևտրային նավագնացության պաշտպանությունը։ Նորվեգիայի կառավարության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերին բացված ծովային միջանցքով արդեն փոխադրվել է 200 միլիոն տոննա բեռ, որի կեսից ավելին հացահատիկ է։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը