ԱՄՆ-ում տեխնիկական խափանումներից հետո պաշտոնանկ է արվել կիբեռանվտանգության տնօրենը
Աշխարհ
Սպիտակ տունը պաշտոնից հեռացրել է ԱՄՆ ազգային կիբեռանվտանգության տնօրեն Շոն Քերնքրոսին։ Reuters-ի՝ վարչակազմին մոտ աղբյուրի փոխանցմամբ՝ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանել է որոշումը։ Պարտականությունները ժամանակավորապես կկատարի Պենտագոնի տեղեկատվական համակարգերի ղեկավար Քիրսթեն Դեյվիսը։
Փոփոխությանը նախորդել են տեխնիկական խափանումներ, որոնք ազդել են ԱՄՆ-ի օդային հաղորդակցության, բանկային ծառայությունների և ազգային անվտանգության համակարգերի աշխատանքի վրա։ Քերնքրոսը դաշնային կառույցներում համակարգում էր կիբեռանվտանգության քաղաքականությունը։
Կոնգրեսում վարչակազմից բացատրություններ են պահանջել։ Հանրապետական սենատոր Ջոշ Հոուլին կոչ է արել օրենսդիրներին տեղեկացնել խափանումների պատճառների մասին, որպեսզի նրանք կարողանան հանրությանը բացատրել կատարվածը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը