Nvidia-ի առաջատար չիպերը հասե՞լ են Չինաստան․ Կալիֆոռնիան փաստաթղթեր է պահանջել
Աշխարհ
Կալիֆոռնիայի գլխավոր դատախազ Ռոբ Բոնտան Nvidia-ից փաստաթղթեր է պահանջել։ Նահանգի արդարադատության մարմինները քննում են՝ արդյոք ընկերության կամ դրա նախկին ղեկավար Ջենսեն Հուանգի գործողությունների հետևանքով Չինաստանը ստացել է առաջատար չիպեր կամ գաղտնի տեղեկություններ։
Քննությունը հաջորդել է Հուանգի և Չինաստանի օգտին լրտեսության մեջ կասկածվող կնոջ կապի մասին հրապարակումներին։ Դատախազությունը պարզում է նաև՝ ինչ է ընկերությունը հայտնել ներդրողներին այդ ռիսկի մասին և արդյոք մոլորեցրել է նրանց։
Հարցը հասել է նաև ԱՄՆ Կոնգրես։ Հուանգը դեկտեմբերի 1-ին պետք է պատասխանի կոնգրեսականների հարցերին։ Դեկտեմբերի 2-ին նախատեսված է ընկերության գլխավոր իրավախորհրդատու Թիմ Թեթերի լսումը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը