ԱՄՆ-ում վենեսուելացիներին արտաքսումից պաշտպանող կարգավիճակը մնում է կասեցված
Աշխարհ
ԱՄՆ արդարադատության նախարարությունը նոյեմբերի 19-ին Գերագույն դատարանից հետ է վերցրել վենեսուելացի միգրանտների ժամանակավոր պաշտպանության կարգավիճակին վերաբերող շտապ դիմումը։ Դրա անհրաժեշտությունը վերացել է այն բանից հետո, երբ վերաքննիչ դատարանը երկարաձգել է ստորին ատյանի վճռի կատարման կասեցումը։
Ստորին ատյանի վճռով պետք է վերականգնվեր 2023 թվականի ծրագրով վենեսուելացիներին շնորհված պաշտպանությունը։ Նոր կարգադրությամբ՝ այդ վճռի կատարումը կասեցված կմնա նաև վերաքննիչ դատարանի որոշման հրապարակմանը հաջորդող յոթ օրերին։
Գործը վերաբերում է հարյուր հազարավոր մարդկանց։ Կառավարությունը Գերագույն դատարանին հայտնել է, որ իր համար անբարենպաստ վճռի դեպքում կրկին շտապ դիմում կներկայացնի։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը