Պորտուգալիան չի փոխանցի Ուկրաինային լրացուցիչ F-16 կործանիչներ
Աշխարհ
Պորտուգալիայի արտաքին գործերի նախարար Պաուլու Ռանժելը Կիևում հայտարարել է, որ իր երկիրը չի կարող Ուկրաինային փոխանցել լրացուցիչ F-16 կործանիչներ։ Նրա խոսքով՝ ինքնաթիռները անհրաժեշտ են հենց Պորտուգալիայի օդային և ծովային տարածքների պաշտպանության համար։
Միաժամանակ Լիսաբոնը չի բացառում կործանիչների համար սարքավորումների տրամադրումը կամ ուկրաինացի օդաչուների պատրաստումը, սակայն դրա հնարավորությունները կախված են պաշտպանության նախարարության բյուջեից։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ արևմտյան գործընկերներից նոր կործանիչներ էր պահանջել։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը