Իտալիան Կիևից բացատրություն է պահանջել եվրոպատգամավորների ցուցակի համար
Աշխարհ
Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին կարգադրել է Կիևում երկրի դեսպան Կառլո Ֆորմոզային պարզաբանում պահանջել ուկրաինական «Միրոտվորեց» կայքում իտալացի եվրոպատգամավորների հայտնվելու կապակցությամբ։
Կայքի տվյալների բազայում ընդգրկվել են «Հինգ աստղերի շարժումը» կուսակցության յոթ ներկայացուցիչներ։
Իտալիայի արտաքին գերատեսչությունը շեշտել է խոսքի ազատության և քաղաքական բազմակարծության պաշտպանության անհրաժեշտությունը։ Այդ կուսակցության անդամներն ավելի վաղ պահանջել էին փակել կայքը՝ մեղադրելով այն ատելություն տարածելու մեջ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը