ՄԱԿ-ը զգուշացնում է ահաբեկիչների կողմից ԱԲ-ի կիրառման վտանգից
Աշխարհ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնակատար, կազմակերպության հակաահաբեկչական վարչության ղեկավար Ալեքսանդր Զուևը զգուշացրել է, որ ահաբեկչական խմբավորումների կողմից արհեստական բանականության օգտագործման վտանգը լուրջ է։
TASS-ին տված հարցազրույցում նա նշել է, որ այդ խմբավորումները փորձում են հասանելիություն ստանալ նոր տեխնոլոգիաներին, այդ թվում՝ կիբեռգործիքներին։
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ը դեռ 2021 թվականին ուսումնասիրություն էր հրապարակել նման չարաշահումների հնարավորության մասին։ Զուևը կարևորել է միջազգային համագործակցությունն ու նոր տեխնոլոգիական սպառնալիքների շարունակական գնահատումը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը