Ավտոմեքենայի պայթյունի պատճառով 13 մարդ է զոհվել
Մերձավոր Արևելք
Փետրվարի 11-ին թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած պայթյունի պատճառով սպանվել է 13 մարդ, իսկ 28-ը վիրավորվել են: Այս մասին նշում է Hurrietdailynews պարբերականը:
Թուրքական ոստիկանությունը որոնում է 2 կասկածյալի, որոնք այդ տարածքում կայանել են 2 ավտոմեքենա մինչ պայթյունը:
Ինչպես հայտնում է CNN Türk գործակալությունը, մահացածների թիվը դեռ կարող է աճել, և ավելացնում, որ դիակները տեղափոխվել են Սիրիայի սահման:
Համաձայն Թուրքիայի փոխվարչապետ Բուլենթ Առընչի` 13 սպանվածներից 3-ը եղել են թուրք: Պայթուցիկը տեղադրված է եղել Սիրիայից եկող ավտոմեքենայի մեջ: Նա նաև ավելացրել է, որ 28 մարդ է վիրավորվել, իսկ 13-ը ծանր վիճակում են:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ