Սիրիայում զոհերի քանակը հատել է 70 հազարի շեմը. ՄԱԿ
Մերձավոր Արևելք
ՄԱԿ-ի ունեցած տեղեկությունների համաձայն՝ 2013թ. սկզբից Սիրիայում բախումների արդյունքում զոհված քաղաքացիների թիվն անցել է 9 հազարից, իսկ հակամարտության 2 տարիների ընթացքում զոհերի քանակն արդեն կազմում է 70 հազար մարդ: Այս տվյալները մեջբերում է Associated Press-ը՝ հղում կատարելով մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հանձնակատար Նավի Փիլեյին:
Վերջինս կարծում է, որ ՄԱԿ-ն իրավունք չունի անգործության մատնվել այս պարագայում, և անհրաժեշտ է դիմել միջազգային քրեական դատարան՝ կատարված ռազմական հանցագործությունները բացահայտելու համար:
Պաշտոնյան զոհերի համար պատասխանատվության է կոչել և՛ սիրիական իշխանություններին, և՛ ընդդիմադիր գրոհայիններին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ