Վրաստանի վարչապետն այսօր մեկնել է Թուրքիա
Վրաստան
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հինգշաբթի օրը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա:
Ինչպես տեղեկացնում են Վրաստանի վարչապետի աշխատակազմից, վրացական պատվիրակության կազմի մեջ մտնում է էկոնոմիկայի նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին, արտգործնախարար Մայա Փանջիկիձեն, պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Կախա Քալաձեն, համագործակցության ֆոնդի ղեկավար Իրակլի Կովզանաձեն, ինչպես նաև ֆինանսների և մշակույթի նախարարությունների ներկայացուցիչները:
Մեկօրյա այցի շրջանակներում պլանավորվում է հանդիպումներ ունենալ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ազգային ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեկի հետ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)