Թուրքիայում ձերբակալվել է ֆրանսիացի ուսանողուհի
Թուրքիա
Թուրքական ծագմամբ ֆրանսիացի ուսանողուհի Սևիլ Սևիմլին, ով մասնակցել էր Էսկիշեհրի Անադոլու համալսարանում ուսանողների փոխանակման ծրագրին, դատապարտվել է 5 տարի ազատազրկման, սակայն վերջինիս կողմից ներկայացված բողոքարկման հիման վրա դատարանը թույլ է տվել վերադառնալ Ֆրանսիա: Այս մասին հաղորդում է Hurrietdailynews պարբերականը:
Ուսանողուհին ձերբակալվել էր միայն այն պատճառով, որ մասնակցել էր Թուրքիայում մայիսմեկյան շքերթին, սակայն մեղադրվել էր ահաբեկչական կոչեր տարածելու մեջ:
Բուրսա քաղաքի դատարանը հանել է Ֆրանսիա վերադառնալու արգելքը 10,000 լիր տուգանքի դիմաց:
Սևիլը մերժում է իր նկատմամբ հարուցված մեղադրանքները` նշելով. «Ես սոցիալիստ եմ և պատկանում եմ Ձախ թևին: Ես պահանջում եմ դեմոկրատիա և հավասարություն: Դուք կարող եք մեզ անվանել ահաբեկիչներ, սակայն դուք գիտեք` ով է իրական ահաբեկիչը՝ նրանք, ովքեր շահագործում են բնակչությանը»:
Սևիմլին ավարտել է Լիոնի համալսարանի մասնաճյուղերից մեկը, այնուհետև ուսումը շարունակել է նաև մագիստրատուրայում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)