ՄԱԿ-ը պահանջում է հետաքննել Քադաֆիի մահվան հանգամանքները
Աշխարհ
Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը կոչ է արել հետաքննություն սկսել Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի մահվան հանգամանքները պարզելու համար։ «Շատ անհասկանալի է, թե նա ինչպես է մահացել: Անհրաժեշտ է ուսումնասիրել նրա մահվան հանգամանքները», - ասել է գերագույն հանձնակատար Ռուպերտ Կոլվիլը։ Հիշեցնենք, որ երեկ 42 տարի անընդմեջ Լիբիան կառավարած Մուամար Քադաֆին սպանվել է Անցումային կառավարության ուժերի կողմից։ Հաղորդում է BBC լրատվականը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ