Անկարայում գործած ահաբեկչության կասկածանքով ձերբակալվել է 167 մարդ
Թուրքիա
Թուրքիայում ահաբեկչական «Ազգային ազատագրական հեղափոխական ճակատ» կուսակցության անդամակցության մեղադրանքով ձերբակալվել է 167 մարդ. երեքշաբթի օրը գրում է TRT Haber-ը:
Կասկածյալների ձերբակալելուն ուղղված հատուկ գործողությունները տարվել են 28 նահանգում:
Հիշեցնենք, որ «Ազգային ազատագրական հեղափոխական ճակատ» խմբավորումն իր վրա էր վերցրել փետրվարի 1-ին Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատան մուտքի մոտ իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը, որի արդյունքում զոհվել էր 3 մարդ, այդ թվում՝ մահապարտ ահաբեկիչը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)