ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնում Պլանային գազանջատումներ Սյունիքի և Լոռու մարզերում Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին Բելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ» Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդել Ես երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառել Թռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցել Փոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհեր Հայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունում Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետ ՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժությունները 

Պետք է փնտրել, գտնել, սիրահարվել ու ամուսնանալ գրքի հետ

Գիտություն և Մշակույթ

Ռուսաստանից արդեն վերադարձել են Միջազգային գրական երիտասարդական խորհրդաժողովի Հայաստանի մասնակիցներ բանաստեղծ Հասմիկ Սիմոնյանը և գրող Ելենա Շուվաևան։ Գրողների քաղաք Պերեդելկինոյում տեղի ունեցած այս խորհրդաժողովի  ու հայ երիտասարդ գրողների խնդիրների մասին ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց բանաստեղծ Հասմիկ Սիմոնյանի հետ:

– Ի՞նչ հարցեր քննարկվեցին խորհրդաժողովի ժամանակ, արդյո՞ք Հայաստանի երիտասարդ գրողներն այնտեղ արծարծեցին  իրենց խնդիրները։

– Խորհրդաժողովի ժամանակ քննարկվում էին գրականության վերաբերյալ բազմաթիվ հարցեր, դրանք ընդհանուր հարցեր են, որոնք բոլոր երկրների մասնակիցներին են հուզում, ոչ միայն Հայաստանի։ Ասենք՝ քննարկում էինք դասական ու ժամանակաից ստեղծագործությունների զուգակցումները, ռիթմի առկայության ու բացակայության երևույթը։ Համաժողովը հենց նրա համար էր, որ երիտասարդները հասկանային, որ իրենք մենակ չեն, որ ամեն տեղ  էլ կան նույնատիպ խնդիրներ: Որ եթե քեզ թվում է, թե դու մենակ ես, վատ է պոեզիայով զբաղվելը, փող չի բերում, դու սոված ես, որ գրելու ժամանակ չի մնում, որ  աշխատանքներից դուրս ես գալիս, որ գրականությամբ զբաղվես, ապա պարզվում է, որ աշխարհի ևս 60 երկրների երիտասարդ գրողներ նույն խնդիրներն ունեն:

– Իսկ որո՞նք են այսօրվա երիտասարդ գրողներին հուզող ամենակարևոր ու հրատապ հարցերը:

- Այսօրվա գրողներին պարտադիր են ժամանակ, տեղ ու միջոց՝ ստեղծագործելու համար: Մնացած խնդիրները կվերաբերեն միայն գրականությանը: Թվում ՝ մենք պետք է մտածեինք լեզվի, գրականության մասին, բայց կենցաղային հարցերը խեղդում են դանք, մենք մտածում ենք ինչպես ապրել, եթե գրում ենք ինչպես իրացնենք մեր գրքերը, ինչպես գովազդենք: Եթե դու մտածում ես միայն գրելու մասին, ասում ես, ես գրող եմ, ապա մի տեսակ, լճացում է տեղի ունենում: Ոչ ոք քո փոխարեն չի լուծի կենցաղային հարցերը:

- Դու, որպես գրող, ունես կարդացված չլինելու խնդիր : Ի՞նչ մեխանիզմ կառաջարկես՝ գիրքն ընթերցողին հասցնելու, կարդացվելու համար:

- Այդպիսի մեխանիզմներ արդեն կան. ամենամատչելին ինտերնետն է, որն ունի միլիոնավոր ընթերցողներ, որոնց թերևս մի մասը որակյալ ընթերցող է: Երկրորդը գրախանութային հանդիպումներ են, ապա facebook-յան տարբեր տեսակի ակցիաները: Ողջունելի է, որ այսօր մեզանում կան ընթերցողներ, որոնք իսկապես հասկանում են ժամանակակից գրականությունը, կապ են հաստատում բանաստեղծի հետ, խոսում են բանաստեղծի հետ:

-Հասմիկ, հավատո՞ւմ ես, որ այսօրվա երիտասարդ գրողն իր ստեղծագործությամբ կարող է փոխել ինչ որ բան կամ ինչ-որ մեկին:

-Ես ոչ միայն հավատում եմ, այլև համոզված եմ, որ դա հնարավոր է: Մենք ունենք լավ գրականություն, պետք է լավ քիմք ունենալ, որ գտնեն ու կարդան այդ գրականությունը: Դա մի քիչ բարդ է նման յուրաքանչյուրի կյանքում  մի շրջանի, երբ ուզում է ամուսանանալ, բայց չկա այդ «մեկը»: Ի՞նչ է պետք անել, պետք է փնտրել, սիրահարվել, ամուսնանալ այդ գրքի հետ, ընտանիք կազմել գրականության հետ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնումՊլանային գազանջատումներ Սյունիքի և Լոռու մարզերումՌոնալդուն մոտենում է 1000-րդ գոլինԲելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ»Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդելԵս երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառելԹռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցելՓոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհերՀայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունումԱնտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժություններըՔննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերԷներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով22 կրիա հայտնաբերվել է լքված նավակումՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվելՊուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնություններըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել
Ամենադիտված