Դամասկոսում նռնակային հարձակման է ենթարկվել պաղեստինցիների ճամբարը. կան զոհեր
Մերձավոր Արևելք
Սիրիայում ապստամբ գրոհայիններն այսօր կրկին նռնակային հարձակման են ենթարկել մայրաքաղաք Դամասկոսը: Ինչպես հայտնում է Ալ Մայադինը, այս անգամ նրանց թիրախը եղել է պաղեստինցի փախստականների Յարմուկ ճամբարը, որտեղ մի քանի ական է պայթել: Նախնական տվյալներով՝ զոհվել է 2 մարդ, ևս 20-ը վիրավորվել է:
Դամասկոսի կենտրոնից 10 կմ հեռավորության վրա գտնվող Յարմուկ ճամբարում անցյալ տարվա վերջից չեն դադարում բախումները պաղեստինյան ինքնապաշտպանական ուժերի և զինված գրոհայինների միջև, ովքեր ներթափանցել են ճամբար Սիրիայի մայրաքաղաքի հարավային ծայրամասերից: Ճամբարում հրադադարի ուղղությամբ կատարվող փորձերը ձախողվում էին գրոհայինների կողմից:
Սիրիական կառավարական զորքերը շրջափակել են ճամբարի մուտքը հյուսիսային հատվածից, սակայն, ինչպես հայտնում է Սիրիայի ՊՆ-ն, չեն մասնակցում Յարմուկի ներսում ընթացող բախումներին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ